Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ցանկանում է մասշտաբային
ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին
իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Wall Street
Journal-ը (WSJ):
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Մասկը պատրաստ
է ամսական 45 մլն դոլար նվիրաբերել Թրամփի քարոզարշավին։ Միջոցները կուղղվեն America
PAC-ի քաղաքական գործողությունների կոմիտեին: